Մայքլ Բլումբերգը պաշտոնապես առաջադրվել է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am։ Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության անունից կմասնակցի 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ 77-ամյա գործարարի անունը նշված է Ալաբամա նահանգում 2020 թվականի մարտի 3-ին նախատեսված դեմոկրատների նախնական ընտրությունների թեկնածուների թվում:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու հավականություն ունի 17 հոգի: Ֆավորիտներից մեկն է համարվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։

x