Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը |aysor.am|

aysor.am: Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Անկարայում բանակցությունների շրջանակներում քննարկել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան համաձայնագրի իրականացումը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

«Տեղի է ունեցել միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպում՝ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի և Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ կապված ԱՄՆ-ի հետ 2019-ի հոկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:

x