Հայտնի են «Լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթողները

Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում այսօր՝ նոյեմբերի 10-ին՝ տեղի ունեցավ «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական եւ 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր եւ Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար եւ խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան եւ Լոռի Բերդ համայնքները:

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սեւան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:

 

 

x