Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրում նոր խոշոր նավթահանք է հայտնաբերվել |tert.am|

tert.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի հարավային շրջանում նոր նավթահանք է հայտնաբերվել՝ ավելի քան 50 մլրդ բարել նավթահումքով:

Ինչպես փոխանցում է Fox news-ը, նոր հայտնագործությունը թույլ կտա երկրի պաշարները (150 մլրդ բարել) ավելացնել մեկ երրորդով, երբ Իրանը փորձում է վառելիք վաճառել արտասահմանյան երկրներին՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները:

Աղբյուրը նկատում է, որ Ռոհանին այս հայտարարությամբ հանդես է եկել մի ժամանակահատվածում, երբ Իրանը բախվում է ամերիկյան պատժամիջոցներին, որոնք հաջորդել են միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին իրանցի առաջնորդը հայտնել է Յազդ քաղաքում ելույթ ունենալիս:

«Հայտնում եմ Սպիտակ տանը, որ այն օրերին, երբ դուք պատժամիջոցներ սահմանեցիք իրանական նավթի դեմ, երկրի ինժեներները 53 մլրդ բարել նավթ են հայտնաբերել մեծ նավթահանքում»,- աղբյուրը մեջբերում է Ռոհանիին:

x