Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]

Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։
Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ 

[ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|

Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։

 Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ [Բայդ դա] իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի: [Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան] |news.am| |news.am|

 Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|

Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|

ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ 
Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյութ է հրապարակել։
«Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետությունը»,-ասել է Փաշինյանը և ցույց տվել ՀՀ մակետը։

Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյութ է հրապարակել։ «Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետությունը»,-ասել է Փաշինյանը և ցույց տվել ՀՀ մակետը։

Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։
Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները։ 

[Հայ Ազգային Կոնգրես]

Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները։ [Հայ Ազգային Կոնգրես]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: [ՀՀ կառավարություն]

Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում։ Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար։ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէի ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։  [ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան] |factor.am|

Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Այսօր 20:08
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Այսօր 19:36
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Այսօր 19:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Այսօր 18:40
ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին

 |factor.am|

ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին |factor.am|

Այսօր 18:24
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է

Այսօր 18:07
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Այսօր 18:01
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները
 |arm.sputniknews.ru|

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները |arm.sputniknews.ru|

Այսօր 17:35
Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
 |armenpress.am|

Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին |armenpress.am|

Այսօր 17:30
Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Այսօր 17:15

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...