Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից անչափ վատ քայլ է որակել |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում:

«Մեր կարծիքով եւ ունեցած տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում եւ հարստացրել է: Սա անչափ վատ քայլ է»,- հայտարարել է նա:

Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առեւանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնին վերադարձնելը», որն Իրանում կորել էր 2007 թվականին:

x