Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ:

x