Այս նախագիծը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեքենա ներկրած 20-25 հազար քաղաքացու համար․ Թունյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է թեթևացնել մեքենաների մաքսազերծումը այն ընկերությունների համար, որոնք մեքենաներ կներմուծեն հունվարի 1-ից։

Այդ ժամանակ սովորական քաղաքացիների կողմից ներկրվող մեքենաների մաքսազերծման գները կտրուկ բարձրանալու են ԵԱՏՄ կարգավորումների հիման վրա։

Մելքումյանի այս նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել, սակայն ԱԺ նիստի ժամանակ նա փորձում էր պաշտպանել այն։ Իմքայլական մեծամասնության անդամ Բաբկեն Թունյանը բացատրեց, թե ինչու են դեմ այս օրենքի ընդունմանը։

«Մեր 20-25 հազար քաղաքացիները, եթե օրենքը ընդունվի, կարող են փաստի առաջ կանգնել, որովհետև էն 50-60 հազար մեքենան, որ ավել ներկրվել է էս տարի, էդ մեր էն 20-25 հազար քաղաքացիներինն է եղել, որոնք սպասում են հունվարի 1-ից հետո վաճառելուն։ Իսկ էս օրենքի ընդունումն իրենց համար կարող է խնդիրներ առաջացնի»,- ասաց Թունյանը։

x