Լիբանանում նորից փակվել են բանկերն ու դպրոցները |news.am|

news.am: Լիբանանի բանկերն ու դպրոցները նորից փակվել են երեքշաբթի, տեղեկացնում է Reuters-ը։

Բանկերի մասնաճյուղերը, որոնք փակ էին հոկտեմբերի գրեթե կեսին, նորից փակվել են՝ անձնակազմի անվտանգության համար։

Ցույցերն սկսվել են Լիբանանի կառավարող էլիտայից դժգոհության պատճառով, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Բանկերը փորձել են կանխել կապիտալի արտահոսքը՝ սահմանափակումներ մտցնելով փող հանելու եւ դոլարն արտասահման ուղարկելու հարցերում։

«Մենք ցանկանում ենք հանդիպել Լիբանանի Բանկերի ասոցիացիայի հետ այսօր եւ որոշել, թե ինչպես ենք աշխատելու միասին, որպեսզի լուծենք այս խնդիրը»,- ասել է Բանկային ծառայողների արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Ջորջ ալ Հաջը։

Լիբանանի Կենտրոնական բանկը նախօրեին ասել էր, որ բանկային դեպոզիտներն անվտանգության մեջ են, եւ կա լիբանանյան ֆունտի կայունության պահպանման հնարավորություն։

Դպրոցները նույնպես փակ են ավելի լայն գործադուլի կոչերի հետ կապված։

x