Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք. Փաշինյանը՝ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրին |news.am|

news.am։ Մենք շատ մտահոգված ենք այն միջադեպի կապակցությամբ, որ տեղի ունեցավ ձեր ամսագրի խմբագրության նկատմամբ, հույս ունենք, որ դա կբացահայտվի եւ հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հանդիպմանը ներկա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,-ասաց վարչապետը:

Այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն եւ տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։

 

x