ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է մինչև 2025 թվականը վերացնել ԵԱՏՄ-ում այս պահին առկա 71 խոչընդոտների այն մասը, որոնք կապված են անդամ երկրներին տրված բացառությունների (արտոնություններ) հետ: Այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Մենք ունենք ֆիքսված 71 խոչընդոտ, և աշխատում ենք բոլոր ուղղություններով: Խնդիրն այն է, որ այդ խոչընդոտների մեծ մասը օրենքով սահմանված խոչընդոտներ են, դրանք այսպես ասած այն բացառություններն են, որոնք տրված են երկրներին օրենքով: Եվ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ բացառությունները վերանան: Հիմա հարցը դրվելու է նաև նախագահների մակարդակով, որ բոլոր բացառությունները, որոնք երկրներին տրվել են բանակցությունների ժամանակ, մինչև 2025 թվականը վերացնեն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ բացառությունների վերացման հարցը պատրաստվում են լուծել մինչև 2025 թվականը:

Նա առավել խնդրահարույց համարեց առկա այն մոտ 20 խոչընդոտները, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ: Այդ բացերի արդյունքում միությունում հաճախ ազգային շուկաները մնացած մասնակիցների համար փակվում են։ Մոտ 20 խոչընդոտները կապված են նրա հետ, որ ազգային օրենսդրությունները չեն համապատասխանում վերազգային օրենսդրությանը, համապատասխանեցված չեն պայմանագրին: «Այսպես ասած, երկրներում խախտում է արձանագրվում, որը մենք բացահայտում ենք և առաջարկում երկրին այդ խոչընդոտը վերացնել»,-նշեց Մինասյանը:

Ամբողջական հոդվածը՝ armenpress.am-ում

x