Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև»։

x