Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը |news.am|

news.am: Թուրքական «Ֆաթիհ» հորատիչ նավը սկսել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական հորատումը՝ չնայած ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքտայը:

««Ֆաթիհ» հորատիչ նավն ավարտել է հետախուզումն ու նոր առաքելություն է սկսել Կիպրոսում Կապրաս թերակղզուց դեպի հարավ»,- ասել է նա:

Նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Անկարայի ծրագրերի վրա:

Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի ծրագրերը:

Շաբաթվա սկզբին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել սահմանափակող միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը: Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար:

x