Երևանի ավագանու՝ 2020-ի բյուջեի նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ պակասուրդը՝ 9 մլրդ դրամ. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշում է, որ Երևանի քաղաքապետարանի նախագծած՝ 2020 թվականի բյուջեն հետադիմական և անարդյունավետ է: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․

1․ Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։ Թե հատկապես ինչու է սա վատ առաջիկայում մանրամասն կներկայացնեմ։

2․ Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։

Մնացածը հաջորդիվ»։

 

x