Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ դասախոսներին ու իր հրաժարականը պահանջող ցուցարարներին |panarmenian.net|

panarmenian.net: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախարարությունում հանդիպել է ԵՊՀ դասախոսների, իր հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ իրենք չեն ցանկանում կամայական որոշումներ ընդունել:

«Մենք մեխանիզմ ենք դրել, որ, ելնելով ակադեմիական ազատություններից, բուհերն իրենք որոշում կայացնեն այս խնդիրը լուծել ըստ իրենց պահանջների, ըստ անհրաժեշտության»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ երբեմն Հյաաստանում մոտիվացիան ոչ թե գիտությամբ զբաղվելն է, այլ գիտական աստիճանի խնդիրն է:

«Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու մասին ԿԳՄՍ առաջարկած օրինագիծը քննադատության առիթ էր դարձել ուսանողների և ՀՅԴ Երիտասարդական միության անդամների կողմից: Դասադուլ և ցույցեր իրականացնող երիտասարդները պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

x