Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազ դրամ. Խորհրդարանն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ դրանով սահմանվում է՝ նվազագույն աշխատավարձը 55 հազ դրամից դարձնել 68 հազ դրամ։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

x