Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի մուտքերի մոտ վրաններ են տեղադրել |aysor.am|

aysor.am։ Հակակառավարական հանրահավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ, որոնց նախօրեին ցրել են հատուկ ջոկատայինները, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ վրաններ են տեղադրել գիշերելու համար:

Ինչպես հայտնել են ցուցարարները՝ իրենք 10 վրան են տեղադրել և գիշերել դրանցում:

«Մենք շարունակելու ենք ակցիաններն անդադար ռեժիմով, մինչև «Վրացական երազանքը» հրաժարական չտա: Ռուսթավելիի պողոտան վերածվելու է վրանային քաղաքի», - լրագրողներին հայտնել է ցուցարար Դավիթ Մախարաձեն:

Բողոքի ցույցի մասնակիցները մտադիր են նաև հանրահավաք անցկացնել Թբիլիսիի քաղաքական դատարանի շենքի մոտ, որտեղ ավելի ուշ կայանալու է ձերբակալված ցուցարարների դատական նիստը:

x