Թուրքիան պետք է դադարեցնի պատմական իրողությունների խեղաթյուրումը. Հունաստանի նախագահ |tert.am|

tert.am: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ Թուրքիան խեղաթյուրում է պատմական իրողությունները, և կոչ է արել թուրքերին հարգել Հունաստանի ինքնավարությունը, սահմաններն ու տնտեսական հատուկ գոտին: Այս մասին Պավլոպուլոսն ասել է հունական «Atina» գործակալությանը տված հարցազրույցում, գրում է tr.euronews.com կայքը:

«Մենք Թուրքիային և թուրք ժողովրդին բարեկամության և համերաշխության ձեռք ենք մեկնում: Էգեյան ծովում խաղաղ գոյակցելու համար պատմությունը պետք է միավորի, ոչ թե բաժանի երկու պետություններին»,- նշել է Հունաստանի նախագահը:

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետ կապված:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում:

Նյութն ամբողջությամբ՝ tert.am-ում

 

x