Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:

Մեղադրող կողմը, մինչ իրենց առարկությունները ներկայացնելը, դատարանից խնդրեց, որպեսզի առաջին հերթին տուժողի ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեն բացարկի միջնորդության վերաբերյալ:

Սակայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ցանկանում է դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ դատախազ Պետրոսյանը թույլ է տվել պաշտպանական կողմի իրավունքի խախտումներ:

x