Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ընտրվեցին |aysor.am|

 aysor.am: ԱԺ-ն ամփոփեց Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր:

Կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվեց հանձնաժողովի անդամ կողմ՝ 85, դեմ՝ 15 ձայնով:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին թեկնածությանը կողմ էր քվեարկել 96, դեմ՝ 6 պատգամավոր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանն ընտրվեց 71 կողմ, դեմ՝ 31 ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանին կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 12 պատգամավոր:

Բարձրագույն դատական խորհուրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն էլ ընտրվեց 85 կողմ, դեմ՝ 16 ձայնով:

x