Հաջորդ քայլը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունն է․ Էդգար Շաթիրյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունների արդյունքներով և 5 անդամների ընտրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համարվում է կազմավորված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց այդ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Էդգար Շաթիրյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է հանձնաժողովի նախագահի ընտրությունը՝ 5 անդամներից առնվազն 3 անդամների կողմ ձայներով։ Աշխատակազմ, ըստ Շաթիրյանի, այս տարի չեն հասցնի ձևավորել, և աշխատանքը առայժմ կկազմակերպեն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անձնակազմով։

Աշխատակազմը, ըստ Շաթիրյանի, 35 հաստիք կարող է ունենալ։

 

 

 

x