Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը |aysor.am|

aysor.am: Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել էին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։


Միջնորդության մեջ պաշտպանները նշել էին, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Պաշտպանների պնդմամբ՝ դատախազը, սակայն, անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։ Պաշտպաններընշել էին, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Նշենք, որ գործով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին։

x