Մաքուր ապատեղեկատվություն է։ Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կուղղորդենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ [ԱՄՆ պետքարտուղարություն]
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ։ Այդ մասին ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ, մասնավորապես՝ նախ Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելության համար, Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար։
Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջել են Երևանի փողոցներով և առգրավել փողոցում առևտուր անողների ապրանքը, ինչպես նաև տուգանում նրանց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր: Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզվա՛ծ եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը»։ |news.am|
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի վրա։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։ |reuters.com|
Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»,- հայտարարել է Տոնոյանը։
ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ |civilnet.am|
Խուռհատ սարի գործով գրեթե 2 տարվա դատական քննությունից հետո այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։ Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը․ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] բա տենց չի լինի, սա ուսումնական է, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից․․․ Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում։ Որ հրաման չկատարեիր, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի, հիմա կատարած է, էլի դատարանի առաջ եմ»։ Մի շարք վկաների մեղադրելով իր դեմ սուտ ցուցմունք տալու մեջ՝ Վահանյանը դա բացատրեց նրանով, որ որոշներին դրսից ճնշում են, որոշներն էլ մեղքն իրենց վրայից գցելու համար են այդպես խոսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։
Վարչապետն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը
Այսօր 14:03Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված ևս 1 հա անտառ վերադարձվեց պետությանը |hetq.am|
Այսօր 13:59G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|
Այսօր 13:33«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|
Այսօր 13:15Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ |armenpress.am|
Այսօր 12:58Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ․ համազեկուցող |azatutyun.am|
Այսօր 12:44Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ
Այսօր 12:41Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|
Այսօր 12:34Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար
Այսօր 12:31Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը |panarmenian.net|
Այսօր 12:28Վարչապետն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը
Այսօր 14:03Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված ևս 1 հա անտառ վերադարձվեց պետությանը |hetq.am|
Այսօր 13:59G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|
Այսօր 13:33«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|
Այսօր 13:15Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ |armenpress.am|
Այսօր 12:58Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ․ համազեկուցող |azatutyun.am|
Այսօր 12:44Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ
Այսօր 12:41Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|
Այսօր 12:34Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար
Այսօր 12:31Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը |panarmenian.net|
Այսօր 12:28