ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում «ոչնչացնել, կամ ինչ-որ կերպ ազատվել S-400-ներից» |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը Reuters-ի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել ինչ-որ կերպ հրաժարվել, կամ պարզապես ոչնչացնել Ռուսաստանից գնած ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերը։

«Թուրքիան դեռ կարող է վերադառնալ բանակցային սեղան։ Նրանք գիտեն, որ դրա համար կամ պետք է ոչնչացնեն, կամ ետ վերադաձնեն, կամ ինչ-որ կերպ ազատվեն S-400-ներից»,- ասել է պաշտոնյան։

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան դեռևս կարող է ենթարկվել պատժամիջոցների CAATSA օրենքի շրջանակներում։ (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։
Ընդ որում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների հստակ ժամկետ չկա։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միայն 9 ամիս անց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, երբ պաշտոնական Պեկինը գնեց ռուսական կործանիչներ։

x