Վերջին 10 տարվա կտրվածքով բռնության դեպքերը ընտանիքներում նվազել են. Լիլիթ Մակունց

Վերջին 10 տարվա կտրվածքով բռնության դեպքերը ընտանիքներում նվազել են: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, «Հավասար հնարավորությունների տոնավաճառ»-ում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հայ կանայք եւ աղջիկներն ավելի շատ են ներգրավված աշխատանքային շուկայում, ֆինանսական անկախությունն ավելացել է. «Ուզենք, թե չուզենք, այդ ամենը դեր խաղում է: Այդ առումով պետք է շարունակենք կանանց հզորացումը ներգրավվածության, որոշումների կայացման, ֆինանսական անկախությունն ապահովելու առումով»,-ընդգծեց Մակունցը:

news.am

x