Ուկրաինան միջամտել է 2016 թ.-ի նախագահական ընտրություններին. ԱՄՆ Կոնգրեսմեն |tert.am|

tert.am: Ամերիկացի կոնգրեսմեն Լի Զելդինը հայտնել է, որ Ուկրաինան միջամտել է ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին: Ջեյք Թափերի հետ հարցազրույցում հանրապետական կոնգրեսմենը հայտնել է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին, և չնայած համեմատելի չէ, սակայն Ուկրաինան նույնպես արել է դա, հաղորդում է CNN-ը:

Զելդինը նշել է, որ դրան մասնակից է եղել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Վալերի Չալին: Նա մանրամասնել է, որ ուկրաինական կողմը տեղեկություններ է տարածել Ռեգիոնների կուսակցության այսպես կոչված սև հաշվապահության ցուցակում Փոլ Մանաֆորտի լինելու մասին, որը մի քանի ամիս գլխավորել էր Թրամփի՝ 2016 թ.-ին նախընտրական շտաբը:

Զելդինը ընդգծել է, որ Ուկրաինան կապ ունի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփի վերաբերյալ Մոսկվայի կողմից իբր վարկաբեկող նյութերի հավաքման մասին այսպես կոչված դոսյեի հետ:

x