Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման:

Հայտարարության՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է.

«Խստորեն դատապարտվել է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է»:

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» գործողության, անվտանգության գոտու հիմնման հետ կապված հարցեր: Նշվել է, որ «ահաբեկիչներին ոչնչացնելու ու տեղահանված սիրիացիների վերադարձի համար հարմար պայմաններստեղծելու նպատակով սկսված» գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կհասնի իր նպատակին:

x