Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ժամկետը կերկարացվի |factor.am|

factor.am:   Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն առաջարկվել են երկարացնել ևս վեց ամսով, թե այս ժամանակահատվածից որքանը կօգտագործվի՝ ժամանակը ցույց կտա:Այս ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք շատ բաներ ենք բացահայտել և շատ բաների հետ կապված ճիշտ եզրահանգումների գալու համար մեզ պետք է լրացուցիչ ժամանակ: Վերջնական փուլին հասնելու համար, կան մարդիկ, որոնց չենք լսել: Կարևոր մարդիկ են, որոնք կարևոր որոշում կայացնողներ են եղել Ապրիլյան պատերազմի ընթացքում ՝ մինչև Սերժ Սարգսյանը: Առաջարկելու ենք ԱԺ-ն ավելացնի վեց ամիս, թե ինչքան ժամանակում կավարտենք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից է կախված»,- ասաց նա:

x