Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է |panorama.am|

panorama.amԳլխավոր դատախազությունը տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել։ 

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում, սոցցանցերում թոփ թեման սկանդալային նվիրատվություններն են։ Ըստ մամուլի հրապարակումների, ընկերությունները քաղաքապետարանին նվիրել են այս մեքենաներն իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Դավթաշեն համայնքի ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին խնդրեց հարց հնչեցնել՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 Կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։

ԱԺ ընդդիմադիր ուժերի պատգամավորներն ահազանգեցին հնարավոր կոռուպցիայի մասին, հրավիրեցին դատախազության ուշադրությունը հարցի վրա։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հայտարարեց՝ Մարությանը պետք է հրաժարական տա։

x