Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել Է 90 մլն դոլար |news.am|

news.am: Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել Է 90 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ վնասի մեծ մասը կրել է Irancell ընկերությունը՝ Իրանում բջջային կապի խոշորագույն օպերատորը:


Նա հավելել է, որ Պետական փոստային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ այդ շրջանում իրենց եկամուտների անկումը կազմել է 40 տոկոս: «Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ վնաս է հասցվել փոքր ձեռնարկությունների մեծ մասին»,- ասել է Ջահրոմին:

Այժմ, նրա խոսքով, հաշվարկվում են ֆինանսական կորուստները, որոնք կրել է բիզնեսը:

Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանությունները անջատել էին ինտերնետը երկրի ողջ տարածքում՝ միայն հասանելիություն թողնելով օնլայն ծառայությունների համար: Որոշումն ընդունվել էր չդադարող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել էին բենզինի գների եռակի թանկացման պատճառով:

Նոյեմբերի 23-ին աստիճանաբար սկսվել է վերականգվել ինտերնետ հասանելիությունը: Այժմ երկրում ինտերնետ ծառայությունները մատուցվում են նախկին ծավալով:

x