Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու գործը Դատախազությունից ուղարկվել է ՊԵԿ |factor.am|

factor.am:  Օրեր առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։

Հայտարարության մեջ նշված էր նաև առանձնատան հասցեն: «20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10)»,- ասված էր «Սասնա ծռերի» հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազությունից օրեր առաջ տեղեկացրել էին, որ հրապարակումն ուսումնասիրվում է։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է գործը։ Ի պատասխան հարցի Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այն ուղարկվել է ՊԵԿ։ Այլ մանրամասներ Խաչատրյանը չհայտնեց։ 

x