ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը

ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 


Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 26, դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 40 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի եւ լրացում՝ ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումներում:

 

x