Ցանկանում ենք, որ ԱԺ պատգամավորը ստանա այնքան աշխատավարձ, որ զբաղվի բացառապես օրենսդիր և ներկայացուցչական գործառույթներով․Վլադիմիր Վարդանյան|armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ-ում վերջին 10 ամսվա պարգևավճարներին։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ վերջին 10 ամսում պարգևավճարների գումարը կազմել է 1 մլն 900 հազար դոլար, և այն տրվել է 14 անգամ, Վարդանյանը պատասխանեց, որ այս հարցի հասցեատերը նա չէ։ Նրա պնդմամբ՝ նա չի որոշում այն պարգևատրումը, որը ինքն է ստանում։

«Ես չեմ կարող գնահատել իմ աշխատանքը։ Մոտեցումը հետևյալն է, որ պետական ծառայության ոլորտում աշխատավարձերը վարձատրության չափ պետք է բարձրանան»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նրանք ցանկանում են, որ ԱԺ պատգամավորը ստանա այնքան աշխատավարձ, որ զբաղվի բացառապես օրենսդիր և ներկայացուցչական գործառույթներով։ Նրա պնդմամբ, սակայն, նախկինում այդպես չի եղել, և շատ պատգամավորներ զբաղվել են նաև այլ գործառույթներով։

Աբողջական նյութն՝ այստեղ։

x