Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում արվում է ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|

aysor.am։ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում արվում է ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով, ԱԺ նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ըստ արդեն իսկ հաստատված բանակցությունների արդյունքների՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300 հազար ուղևորով։ Հաշվի առնելով, որ մեր երկու օդանավակայաններում՝ « Զվարթնոցում» և «Շիրակում», ուղևորահոսքը կազմում է 2.9 միլիոն ուղևոր, սա բավականին տպավորիչ թիվ է։ Մեր հաշվարկներով 3 տարվա ընթացքում միայն տուրիզմի զարգացումը կնպաստի հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, միլիոնավոր դոլարններ կվճարվեն պետբյուջե, ներդրումային միջավայրը կբարելավվի», - նշեց պաշտոնյան։

x