100 հազար դոլար «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրին |lragir.am|

lragir.amՀայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում (Շվեյցարիայում) ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։

Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։

Ծրագրի շրջանակներում․

- 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ,
-170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր,
- 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար,
առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։

x