ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին ասաց նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- ասաց պաշտպանը:

Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին: 

Նյութն ամբողջությամ՝ այստեղ։

x