Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը» |armtimes.com|

armtimes.com: Փարիզի Ելիսեյան ամրոցում սկսվել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները:

РИА Новости-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահից աջ նստած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրանից ձախ՝ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, իսկ դեմ-դիմաց՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Քառյակը նորացվել է 3 տարում կիսով չափ, նոր անդամներն են Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին: 4 առաջնորդները քննարկելու են Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման հեռանկարները:

Կրեմլից հայտարարել են, որ Մոսկվան շատ ակնկալիքներ չունի, բայց հույս ունի կոնկրետ խոսակցության: Առաջնորդները կարող են ընդունել արդյունքների մասին փաստաթուղթ, սակայն այն դժվար թե որեւէ կողմի համար պարտավորեցնող լինի:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ցանկանում է քննարկել պահվող գերիների՝ «բոլորին բոլորի դիմաց» բանաձեւը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ սահմանին Կիեւի կողմից վերահսկողության վերականգնման մասին քայլերը: Զելենսկին նաեւ նշել էր, որ կցանկանար քննարկել գերիների փոխանակման կոնկրետ ժամկետները եւ Դոնբասում ընտրությունների անցկացման պայմանները: Բացի այս ամենը, Ուկրաինայի նախագահը հույս էր հայտնել պայմանավորվածություն ձեռք բերել Դոնբասում կրակի ամբողջական դադարեցման մասին:

Հանդիպումից անմիջապես առաջ Ուկրաինայի իշխանությունները առաջարկել էին արդիականացնել Մինսկի համաձայնագրերը: Սակայն Ռուսաստանի Դաշնության առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ Մոսկվան մտադիր է «եւս մեկ անգամ ապահովել Մինսկի համաձայնագրերի՝ առանց այլընտրանքայնության իրականացնելու հնարավորությունը եւ կանխել դրանք քայքայելու փորձերը»:

x