«Նորմանդական քառյակի» ղեկավարները երեք կետից բաղկացած պաշտոնական հաղորդագրություն են ընդունել |armenpress.am|

armenpress.am: «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Ընդամենն ամփոփիչ փաստաթղթում նշված Է երեք կետ. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ» եւ «Շարունակություն»:

Մասնավորապես, կողմերը հավանություն են տվել Դոնբասի երեք նոր հատվածում մինչեւ 2020 թվականի մարտի վերջն ուժերի հեռացման պլանին: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին: Նաեւ քննարկվել Է մինչեւ 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով:

Ըստ որում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պետք Է տրամադրվի կալանքի տակ գտնվող բոլոր անձանց հետ հանդիպելու լիակատար եւ անվերապահ հնարավորություն: Ինչպես պնդում Է Կիեւը, խոսքը վերաբերում Է «ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր» մարդկանց: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել Է, որ հաջորդ անգամ «նորմանդական ձեւաչափով» գագաթանաժողով կգումարվի առաջիկա չորս ամսում:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Է, որ հաջորդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցը: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել Է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

x