«Դուխով Հայաստան» ֆեյք էջի օգտատերը կալանավորվել է. ԱԱԾ-ն հաստատում է |armtimes.com|

armtimes.com։ Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք համակարգող անձը կալանավորվել է: Տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

Նա նշեց, որ հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այդ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։
ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:

x