ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։ ԿԲ-ից նշել են, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը): Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Տերյան-Կորյուն խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում: Շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում: [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ]
Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ. ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ «Այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա: Եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել։ ՀՀ 29 800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի, ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»,- ասել է տավուշցի պատգամավորը։|tert.am|
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասվում է ուղերձում։
Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանի հետ կապ չունի. «Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»։ |tert.am|
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի ընտրություններում «համոզիչ» հաղթանակի առթիվ։ Նշենք, որ մինչ այժմ ՀՀ գործող բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթելու առթիվ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում եմ ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Ստանալու համար այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի: Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք (1991թ․ քարտեզներով առաջնորդվելու՝ խմբ․):[Փաշինյանը՝ Կիրանցում հանդիպման ժամանակ]
Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ ՀՀ դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը։ Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպմանը]
Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք։ Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ |azatutyun.am|
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ
Այսօր 17:33Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|
Այսօր 17:32Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Այսօր 17:31Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները |armenpress.am|
Այսօր 17:29ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Այսօր 17:01Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 3 զոհ
Այսօր 17:00ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը |armenpress.am|
Այսօր 16:15Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել |armenpress.am|
Այսօր 15:31Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով |azatutyun.am|
Այսօր 15:21Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
Այսօր 14:28ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ
Այսօր 17:33Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|
Այսօր 17:32Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Այսօր 17:31Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները |armenpress.am|
Այսօր 17:29ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Այսօր 17:01Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 3 զոհ
Այսօր 17:00ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը |armenpress.am|
Այսօր 16:15Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել |armenpress.am|
Այսօր 15:31Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով |azatutyun.am|
Այսօր 15:21Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
Այսօր 14:28