Թբիլիսիի փողոցներում շրջված ավտոմեքենաներ են հայտնվել |tert.am|

tert.am: Թբիլիսիի փողոցներից մի քանիսում տեղակայվել են նախկինում վթարի ենթարկված ավտոմեքենաներ, որոնք դրվել են հատուկ սյուների վրա: 

Քաղաքապետարանի համար անհասկանալի կերպով քաղաքում հայտնված նոր «ցուցանմուշների» մասին տեղյակ է Վրաստանի իշխող կուսակցությունից քաղաքային ժողովի անդամ Շալվա Օգբաիձեն, որը խոսել է ակցիայի նպատակների մասին:

«Ակցիայի նպատակը բոլորիս ևս մեկ անգամ մտորելու տեղիք տալն է, որ հարկավոր է պահպանել անվտանգ երթևեկության կանոնները՝ չգերազանցել արագությունը, ղեկին չնստել ոչ սթափ վիճակում, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով և այլն: Նման ձևով ուզում են նախազգուշացնել, որ այստեղ կարող է հայտնվել մեր մեքենան: Սա աշխարհում և Եվրոպայում փորձված միջոց է»,- ասել է Օգբաիձեն:

x