Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ |aysor.am|

aysor.am։ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարեց փաստաբանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։ 

 

x