Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել |armenpress.am|

armenpress.am Բրյուսելում ապրիլի 10-ին կայացել է Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում է եղել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ հավելելով. «Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը:

Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ այդ բանաձևի ընդունումը՝ նշելով, որ մարդկության դեմ գործած ոճիրները չունեն վաղեմության ժամկետ և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը քաղաքակրթական պատկանելության հարց է: ¦Ուրախ եմ, որ CDI-ի քաղաքական ընտանիքում քաղաքակրթական պատկանելության հարցը հստակ է դրված, և այս բանաձևն ընդունելով անդամ կազմակերպությունները վերահաստատեցին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակության իրենց հանձնառությունը§,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի 74 երկրներից»:

Շարունակությունը՝ այստեղ

x