Աբխազիայի դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am։ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշումը, գրում է ria.ru-ն։

Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը և հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

«Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում կրկնակի ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացրել»,-այս մասին տեղեկություն է հրապարակել դատավոր Թեմուր Տարբան:

 

x