ՀՀ-ում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները․ վարչապետը ԵԽԽՎ պատգամավորի՝ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հարցին

ԵԽԽՎ նիստում իր ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորներից մեկի հարցին՝ կապված ՀՀ-ում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության վիճակին։

Հարցը հետևյալն էր․ «Նախորդ տարվա նոյեմբերին ԼԳԲՏ համաժողովը, որ պետք է կայանար Երևանում, չեղարկվեց ատելության խոսքի, մահվան սպառնալիքների պատճառով, որոնք արվել էին ներառյալ հանրային դեմքերի ու կարծիք ձևավորողների կողմից, և մասնակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Սա բացահայտում է ավելի լայն խնդիրներ Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց հետ կապված, այդ թվում նրանց խոսքի, արտահայտման ազատության հետ կապված։ Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Ձեր կառավարությունը լուծելու մարդու իրավունքների այս լուրջ ձախողումը»։

Հարցին վարչապետ Փաշինյանը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է ԼԳԲՏ հանրությանը, ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները։ Ես Ձեր նշած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց, անկեղծ ասած, չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել և թե ինչու կամ երբ է պլանավորվել։ Այդ խնդրին տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում և վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում հարցին ավելի մասնրամասն պատասխանի համար»։

x