Հայտարարություն Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող նոր հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումների մասին

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործմանմասին հանրային քննարկումների տեղի ունենալու վերաբերյալ:

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել 094-10-00-41 հեռախոսահամարով»։

x