Ընտրություններում պարտվելու դեպքում Պորոշենկոն կարող է հարցաքննության կանչվել. Ավակով |tert.am|

tert.am: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրություններում պարտվելու դեպքում կարող է հարցաքննության կանչվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի շրջանակում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հայտնում է unian.net-ը:

«Մենք ունենք բավականաչափ ինստիտուտներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են գործընթաց սկսել նախկինում նախագահ եղած քաղաքացու դեմ: Սա նորմալ գործընթաց է»,- ասել է Ավակովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահական ժամկետի սպառումից հետո Պորոշենկոյի դեմ կարող է գործ հարուցվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի վերաբերյալ ապացույցների առկայության դեպքում:

Պաշտոնյան հավելել է, որ ինքն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը կանոնավոր հարցաքննության են ներկայանում:

x