Սուդանում հարյուր հազարավոր մարդիկ ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցի են դուրս եկել |tert.am|

tert.am: Սուդանում հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու: Ինչպես հաղորդում է BBC-ն, ցուցարարները ռազմական հեղաշրջումը դատապարտող կարգախոսներ են վանկարկել:

Ցուցարարների բողոքն ուղղված է հատկապես զինվորականների՝ անցումային ռազմական խորհուրդ ստեղծելու որոշման դեմ:

Նախօրեին Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Օուֆը հայտարարել էր անցումային խորհուրդ ստեղծելու մասին, որը երկիրը կկառավարի առաջիկա 2 տարիներին, որից հետո, նրա խոսքով, ընտրություններ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ Սուդանը 30 տարուց ավելի ղեկավարած Օմար ալ Բաշիրն ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջման արդյունքում ձերբակալվել և պաշտոնանկ է արվել բանակի կողմից:

 

x