Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի «Թվիթեր»-ի էջում:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը»,- նշված է հաղորդագրությունում:

x