Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն «ապօրինաբար միջամտում է Վենեսուելայի գործերին» |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է առանց իրավունքի Վենեսուելայի գործերին միջամտելու համար: Այդ մասին նա հայտարարել է` Mega TV-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միջամտել է` դեմ գնալով Վենեսուելա պետության ղեկավարությանը, և դա արել է առանց իրավունքի: Ռուսաստանը չունի Վենեսուելայի ժողովրդի համաձայնությունը, որպեսզի այնտեղ գտնվի»,- ասել է Պոմպեոն և հավելել, որ Վենեսուելայի առաջնորդը համարվում է Խուան Գուաիդոն, իսկ Նիկոլաս Մադուրոն արդեն նախկին առաջնորդն է:

Ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, ԱՄՆ պետքարտուղարը նաև Մոսկվային մեղադրել է Կուբայում և Նիկարագուայում ավտորիտար վարչակարգերի հետ «հին կապերի» համար և նշել, որ Ռուսաստանը «զենք է վաճառում, տարածում է սուտ և ամեն տեսակ քարոզչություն այդ երկրներում»:

x